Լրահոս
Հասարակական
16:14
28.02.25
433

«Կենդանիների խնամքի կենտրոնի» աշխատակիցները Գյումրիում են՝ աջակցելու թափառող շների խնդիրը լուծելու գործում

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների խնդիրը լուծելու գործում:

ՀՈԱԿ-ը համալիր ծրագիր է իրագործում՝ կենդանիների ստերջացնում, «Կատաղություն» հիվանդության դեմ պատվաստում:

Գյումրու համայնքապետարանը բացառում է կենդանիների սպանդը և պատրաստ է շարունակել այս ծրագիրը՝ համագործակցելով ոլորտի մասնագետների հետ։