Լրահոս
Սպորտ
11:35
12.12.22
170

Կատարի ԱԱ-ում մահացել է լրատվամիջոցների ևս մեկ աշխատակից

Img default alt hy

Աշխարհի առաջնության ժամանակ մահացել է Կատարի Al Kass հեռուստաալիքի ֆոտոլրագրող Խալիդ Ալ-Միսլամը, ով աշխատում էր մրցաշարում։

Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի թվիթերյան էջը։ Հեռուստաալիքը չի նշել լուսանկարչի մահվան պատճառը։

Սա մրցաշարում լրատվամիջոցների աշխատակցի երկրորդ մահն է։

Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի և Նիդեռլանդների հավաքականների միջև քառորդ եզրափակչի ժամանակ մահացել է ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Ուոլը։

Աղբյուր  ArmSport.am