Լրահոս
Հայաստան
13:18
09.03.22
176

Կարևոր օրենքները պետք է նախապես պլանավորել և ներկայացնել ԱԺ, որ նման իրավիճակ չունենանք. Սեյրան Օհանյան

Որևիցե մեկը չի խորշում աշխատելուց և հրատապության խնդիրները Հայաստանում պետք է որոշվեն առաջնահերթություններից ելնելով:

Այս մասին իր ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Տիկին փոխնախարարը պետք է արձանագրի, որ կարևոր օրենքները, որոնք որ պետք է ներկայացվեն ԱԺ, պետք է պլանավորվեն և ժամանակին ներկայացվեն, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Հրատապություն ոչ թե այս օրենքի մեջ փոփոխություն կատարելն է, այլ հակածխախոտային ռազմավարությունը: Եթե մենք ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն ունենք, մտածում ենք մեր երեխաների առողջության մասին, ապա ամեն օր պետք է խոսվի դրա մասին», - հայտարարել է Օհանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում էր «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Այն ընդունվել է առաջին ընթերցմամբ։