Լրահոս
Միջազգային
11:40
08.03.22
337

Կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի. Մակրոն

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունները կշարունակվեն։

Միաժամանակ, նրա խոսքով՝ Պուտինի հետ քննարկումները դժվար են, քանի որ նա, ըստ Մակրոնի, հրաժարվում է դադարեցնել կրակը:

«Ռուսաստանն այսօր գտնվում է հետևյալ դիրքում՝ շատ կոշտ պայմաններ պահանջել Ուկրաինայից: Սրանք բանակցություններ են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, դրանք տեղի են ունենում ագրեսիայի անարդար պայմաններում, այն պայմաններում, երբ Ֆրանսիան չի միջամտի», - ասել է Մակրոնը ֆրանսիացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։