Լրահոս
Հայաստան
14:35
08.03.22
124

Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ. Երևանի քաղաքապետ

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։  

«Սիրելի կանայք և աղջիկներ,  

Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:  Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար:  

Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ:  

Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:  

Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8», - նշված է շնորհավորանքում։