Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:16
14.12.22
136

Կանադայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Img default alt hy

Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանը և դրան հաջորդող զարգացումներին:

Այս մասին նշվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար աղետից»,-նշվում է գրառման մեջ: