Լրահոս
Առողջապահական
15:20
23.09.21
53

Ջուր չեմ կարողանում խմել դիմակը դեմքիս. առողջապահության նախարար. տեսանյութ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հղիներին չի վնասում, հակամարմինները անցնում են նաև երեխային՝ ձևավորելով իմունիտետ:

Ըստ նրա՝ իրենց հողջողվել է հետ պտտել պատվաստվելու հակաքարոզչության անիվը: Ամեն դեպքում, Հայաստանի բնակչության 7%-ն է միայն կամովի պատվաստվել: Ի դեպ, նախարարը դիմակով է ներկայացել խորհրդարան: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը հիշեցրել է, որ նա պատվաստված է ու հարցրել է՝ դիմակ կրելով արդյո՞ք Ավանեսյանը չի հաստատում, որ պատվաստումն էլ վարակից չի ապահովագրում: Առողջապահության նախարարը պատասխանել է, թե լավ կլիներ, որ օրենսդիրում ճիշտ օրինակ ծառայեին մարդկանց: