Լրահոս
Միջազգային
10:37
07.03.22
726

Իսրայելի ՌՕՈւ-ն հարձակվել է Դամասկոսի արվարձանի վրա, խաղաղ բանկիչներ են մահացել

Իսրայելի ՌՕՈւ-ն հարձակում է գործել Դամասկոսի արվարձաններից մեկի վրա, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Գործակալության աղբյուրն ասել է, որ Իսրայելի ինքնաթիռները Դամասկոսի մերձակայքի մի քանի կետերի վրա հարձակումն իրագործել է տեղական ժամանակով 05:00-ին Լիբանանի օդային տարածքից:

«ՀՕՊ-ին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, հարձակման հետևանքով մարդիկ են մահացել, պատճառվել է նյութական վնաս», - ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին Իսրայելի կողմից Դամասկոսի շրջակայքի հրթիռակոծության հետևանքով երեք սիրիացի զինծառայող էր զոհվել։