Լրահոս
Իրավական
22:30
26.08.21
54

«Իշխանությունը, պարտվելով բովանդակային դաշտում, դիմեց բռնության». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, խոսելով խորհրդարանում տեղի ունեցած բռնություն պարունակող միջադեպի մասին, նշեց, որ դա իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է եղել.

«Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ընդդիմության հարցապնդումներին չկարողանալով պատասխանել և զգալով, որ քաղաքական առումով ծրագրի ներկայացումը տանուլ են տալիս, իշխանությունները որոշեցին հատուկ կազմակերպված սադրանքի միջոցով հանրությանը շեղել հիմնական օրակարգից»: