Լրահոս
Միջազգային
17:20
30.09.21
78

Իրանը նոր զորավարժություն է սկսում՝ Նախիջևանի սահմանին. տեսամյութ

Վաղվանից Իրանը նոր զորավարժություններ է սկսում Նախիջևանի հետ սահմանին: Այս մասին հայտնել է այդ երկրի ցամաքային ուժերի հրամանատարը: Քիոմարս Հեյդարին ասել է, որ Իրանի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: