Լրահոս
Միջազգային
19:48
02.10.21
54

Իրանն ատամներով է պահում Սյունիքը. Թեհրանը Բաքվին հիշեցնում է Սադամ Հուսեինի մասին. տեսանյութ

«Իրանցի ժողովրդի թշնամիներին, անխոհեմ գործողությունների դեպքում, ջախջախիչ հարված կհասցվի, և նրանք ծանր գին կվճարեն նման քայլերի համար»,- այս հայտարարությունն արել է Իրանի Պաշտպանության նախարարը:

Իրան-Ադրբեջան սահմանի մոտ երկրորդ օրն է՝ շարունակվում են երկրի լայնածավալ զորավարժությունները։ «Խայբարի նվաճողները» անունով վարժանքներին՝ մասնակցում են տանկեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր: Այս ընթացքում թուրքական և արևմտյան լրատվամիջոցները գրում են, թե պատերազմական խաղերով Թեհրանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Ադրբեջանում: