Լրահոս
Տարածաշրջան
16:24
23.09.21
63

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահին հրավիրել է Իրան

Img default alt hy

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Իրան: Այս մասին հայտնում է իրանական IRNA-ն:

Տեղեկության համաձայն՝ հրավերի պաշտոնական նամակը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին է ներկայացրել ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: