Լրահոս
Աշխարհ
14:32
03.08.22
132

Իրանի հարավում ռազմական ինքնաթիռ Է կործանվել

Img default alt hy

Սու-22 կործանիչը, որը պատկանում Էր Իրանի զինված ուժերի ընտրի ստորաբաժանմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, օգոստոսի 2-ին վթարի Է ենթարկվել Շիրազի նահանգում, որը գտնվում Է երկրի հարավում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է տեղի IRNA գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն Էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ: Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը տեղեկացրել Է, որ կործանման պատճառ Է դարձել տեխնիկական խափանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ Իրան, ռազմական ինքնաթիռ, կործանում