Լրահոս
Միջազգային
14:16
16.12.22
94

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները զրուցել են հեռախոսով

Տարածաշրջանային հարցեր են հեռախոսով քննարկել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Հարավային Կովկասի խաղաղության համար միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև: 

Չավուշօղլուն պնդել է, թե Թեհրանի և Անկարայի միջև համագործակցության ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։