Լրահոս
19:51
18.08.21
56

Ինչո՞ւ է գոհ Փաշինյանը. վերսկսվել է ապաշրջափակման բանակցությունը

Հայաստանի վարչապետը գոհ է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խումբը վերսկսել է գործունեությունը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է կառավարության նիստում՝ կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս։

Փաշինյանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչը դրդեց նորից բանակցային սեղանին դնել մի թեմա, որի քննարկումը պաշտոնական Երևանը անհնար էր որակել մոտ երեք ամիս առաջ, երբ Ադրբեջանը օկուպացրել էր Հայաստանի ինքնիշխան տարածքները Գեղարքունիքում և Սյունիքում:

Եռակողմ ձևաչափով հանդիպումների շարքը կասեցվել էր մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Սյունիք և Գեղարքունիք:

Փորձագետները կասկածներ ունեն՝ հանդիպումների վերսկսումը կարող է նշանակել, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել և իշխանությունը հանդուրժում է մեր սուվերեն տարածքի օկուպացիան: