Լրահոս
Հայաստան
15:42
08.03.22
226

Ինչպե՞ս է ստացվում, որ կանայք ամենաշատն են ներկայացված ցածր վարձատրվող աշխատանքի ոլորտներում. ՄԻՊ

Img default alt hy

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն, որտեղ մասնակցել է կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը։  

Պաշտպանը միջոցառմանը ներկա տարբեր մասնագիտությունների կանանց ուղղված ոգևորող խոսքում մասնավորապես նշել է, որ կանայք կազմում են մեր բնակչության կեսից ավելին, կանայք կրթության բոլոր փուլերում որպես կանոն ավելի լավ առաջընթաց ունեցող ուսանողներն են, միևնույն ժամանակ կանայք ամենաշատն են ներկայացված ցածր վարձատրվող աշխատանքի ոլորտներում և տեսակներում։  

Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը տրամաբանական հարց է հնչեցրել. «Ի՞նչպես է ստացվում»։  Մարդու իրավունքների պաշտպանն իր ուղերձը եզրափակելով ասել է. «Դուք խելացի եք, կրթված եք և բազմաթիվ տաղանդներ ունեք, մի վախեցեք նաև սխալվելուց, ուրեմն մի վարանեք ակտիվ դերերից, Դուք կարո'ղ եք»։