Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:38
14.12.22
75

Ինչպե՞ս ճնշել Բաքվին. Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչ Հայաստանը չի հնչեցնում

Հայաստանի խորհրդարանի նախագահը տեղեկություն ունի, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայտարարություն անել: Դրան, ըստ Ալեն Սիմոնյանի, հայ ժողովուրդը վաղուց է սպասում:

«Հուսամ՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»,- ասել է Սիմոնյանը և գովել է Եվրամիության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարությունները՝ դրանք անվանելով հասցեական: