Լրահոս
Միջազգային
23:06
06.03.22
492

Ինչո՞ւ է TikTok-ը դադարեցնում աշխատանքը ՌԴ-ում և ի՞նչ կապ ունի Պուտինը դրա հետ

Img default alt hy

TikTok սոցիալական ցանցը կդադարեցնի նոր բովանդակության և ուղիղ հեռարձակումների տարածումը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է կայքի՝ մարտի 6-ին Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

«Ռուսաստանի «կեղծ լուրերի» նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակությունը մեր տեսածառայության համար, մինչ մենք ուսումնասիրում ենք այս օրենքի հետևանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խոսքն այն օրենքի մասին է, որը նախօրեին հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով՝ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում», որը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի: