Լրահոս
Քաղաքական
13:21
05.10.21
57

Հողատվությունն ու դավաճանությունը արդարացնում են Ձեր ներկայացրած նախագծով. Մանուկյանը՝ Տերտերյանին. տեսանյութ

ԱԺ-ում քննարկման ժամանակ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է. «Պարո՛ն Տերտերյան, հիմա տեսնում եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում ձեր ներկայացրած օրենքի նախագծով: Բա կպատկերացնեի՞ք այն ժամանակ, որ նման բան կարող է մեր երկրում լինել»:

Մանուկյանի խոսքով, Սյունիքում ՀՀ ԶՈՒ հետ քաշվելու ու մեկ տասնյակից ավելի կիլոմետր թշնամուն հանձնելու դավաճանական քայլը իշխանությունն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդարացնում են 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ինչպես հիշում է Մանուկյանը, 2010թ.-ին ԱԺ-ում հենց Վաչե Տերտերյանն է ներկայացրել: