Լրահոս
Միջազգային
19:17
06.03.22
281

Հռոմի Պապն անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին

Img default alt hy

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։

«Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս օրերին այնտեղ են մեկնել երկու կարդինալներ, որպեսզի օգնեն բնակչությանը «․․․» Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Հռոմի Պապի ներկայության նշան է, այլև ողջ քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, և այն պետք է կանգնեցնել», - նշել է Ֆրանցիսկոսը:

Նա կոչ է արել հումանիտար միջանցքներ կազմակերպել, որպեսզի հեշտացվի բնակչությանը կենսական օգնություն ցուցաբերելը։ Քահանայապետը նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ առավելության հասնել երկխոսության եւ առողջ բանականության մասով, ինչպես նաեւ հարգել միջազգային իրավունքը: