Լրահոս
Հասարակական
18:38
16.12.22
114

Հրդեհ՝ Էջմիածին քաղաքում

Img default alt hy

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։17-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող շինություններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկին հարակից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել են մոտ 5 խմ կուտակած վառելափայտ և անասնագոմի տանիքի փայտյա կաառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ)։