Լրահոս
Հասարակական
16:10
16.12.22
150

Հրդեհ է բռնկվել VAZ 2109-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները։

Հրշեջները մարել են VAZ 2109 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ներսիսյանին։