Լրահոս
Իրավական
23:30
14.12.22
145

Հրազդանից եկել ու Երևանում գողություն էին արել

Img default alt hy

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին, ժամը 21.35-ին, Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Ավանի բաժանմունք են ներկայացրել Հրազդան քաղաքի բնակիչներ 37-ամյա, 31-ամյա և 26-ամյա երեք երիտասարդի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ:

Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են շինարարական ապրանքներ: Պարզվել է, որ շինարարական ապրանքները նրանք գողացել էին ՍՊ ընկերության Աճառյան փողոցի շենքից:

Բերման ենթարկվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն։