Լրահոս
Քաղաքական
14:44
19.08.21
62

Հնացած բարքերը վերադառնում են՝ «ապագա կա» նոր փաթեթավորմամբ

Img default alt hy

 

Չէ, չե՛ք շփոթվել լուսանկարն արված է այսօր ու ոչ էլ ֆոտոշոփ է, սա իրական պատկեր է, իրական հանդիպում, որի մասին ֆեյսբուքյան իր էջում հարապարակել է «Հանուն Հանրապետության» կուսակցության  նախագահ Արման Բաբաջանյանը:

Իր կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝  նա հանդիպում է ունեցել  ԱԺ  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ:

Թվում է ոչ մի արտառոց բան չկա, սովորական հանդիպման մասին հաղորդագրություն է։ Բայց մեր աչքից չվրիպեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում պատից կախված Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը:

Հիշու՞մ եք, Նիկոլ Փաշինյանը նախկինում  ինչպե՜ս էր քննադատում  պետական պաշտոնյաների աշխատասենյակներում երկրի առաջին դեմքի նկարը, զինանշանի և դրոշի հետ մեկտեղելը: Իշխանության  գալով Փաշինյանը խստագույնս արգելեց երկրի ղեկավարի լուսանկարի փակցնելը:

Պարզվում է Անդրանիկ Քոչարյանի դեպքում այդ «արգելանքը» չի գործում: Նրա մոտ կամ ճաշակի հարց է, կամ,  որ ավելի հավանական է ՝ հնից  մնացած վատ սովորույթ, որ «նորովի» է մատուցվում: