Լրահոս
Իրավական
17:16
25.08.21
43

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ նիստի տեսագրությունը ուղարկել է ՀՔԾ

Img default alt hy

ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազը ուղարկել է ՀՔԾ` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Թռչող շշեր՝ ԱԺ-ում. «Շիշ բռող» մականունով պատգամավորը հունից հանել է Արցախի հերոս Սեյրան Օհանյանին

Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 «ԱԺ նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։