Լրահոս
Քաղաքական
15:25
03.08.22
174

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը․ հայկական կողմն ունի 7 վիրավոր․ ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է․

«Հաղորդագրություն Օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»։