Լրահոս
Տնտեսական
20:25
09.12.22
112

Հայաստանը խրվում է պարտքերի մեջ. 10 միլիարդ դոլարից անցել է պետական պարտքը

Պետական պարտքը կառավարելու համար իշխանությունը նորից պետական պարտք է անում ու Հայաստանը է՛լ ավելի խրում պարտքերի մեջ, ահազանգում են ընդդիմադիր պատգամավորները, փաստում, որ Հայաստանի պետական պարտքն անցել է 10 միլիարդ դոլարը:

Խորհրդարանում իշխանության ներկայացուցիչներին այս հայտարարությունները, ըստ էության, չեն անհանգստացրել: Ֆինանսների փոխնախարարն այսօր խորհրդարան է գնացել ևս 100 մլն դոլար վարկ վերցնելու համար հավանություն ստանալու նպատակով: