Լրահոս
Հայաստան
19:10
10.03.22
343

Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում.Աշոտյան

Img default alt hy

Նիկոլն այսօր հայտարարել է, թե իբր Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»: Թեմայի մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Ինչքան անբարոյական պիտի լինել, որ 5 000 զոհերից, հայրենազրկումից, շարունակվող ադրբեջանական ագրեսիայից հետո խոսել նման թեմաների մասին եւ նման տխմարագույն գնահատականներով։

Դնենք մի կողմ Հայաստանի ժողովրդավարության հարցը։
Դիտարկենք պետության վիճակը։

Փաստ է, որ Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, դե ֆակտո փլված է, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխանության եւ անկախության, իր ուժի եւ գոյության պատմական մինիմումի վրա է։

Ուստի Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում»,- գրել է նա։