Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:30
18.09.21
58

Հայաստանը դատի է տալիս Ադրբեջանին, բայց «դրական ազդակներ» է ստանում Թուրքիայից

Հաագայի դատարան՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի մասին իմանալուց հետո՝ «Հայաստան» խմբակցության սահմանադրագետ-պատգամավորը հիշել է Ազգային ժողովի ամբիոնից Էրդողանին ու Ալիևին դատապարտող իր հայտարարությունը: Դրան իշխանությունից անսպասելի արձագանք էր եղել: Հովիկ Աղազարյանը Արամ Վարդևանյանին մեղադրել էր Էրդողանի անմեղության կանխավարկածը խախտելու համար: Հիմա Հայաստանը Արդարադատության դատարան է դիմել՝ ըստ էության, ահազանգելով հենց միջազգային հանցագործության մասին: Ուրեմն՝ ինչո՞ւ է իշխանությունը խուսափում բարձրաձայն խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների հանցագործությունների մասին: