Լրահոս
Առողջապահական
21:48
27.08.21
53

Հայաստանում պատվաստված մի քանի տասնյակ մարդ վարակվել է կորոնավիրուսով. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստանում պատվաստված մի քանի տասնյակ մարդ վարակվել է կորոնավիրուսով»,-«Հայլուրի» հարցին պատասխանելիս հայտնել է առողջապահության նախարարը և, ըստ էության, չի հերքել, որ վակցինացված վարակակիրների մեջ կան նաև ծանր վիճակում գտնվողներ:

Հանրապետության հիվանդանոցների վերակենդանացման բաժանամունքները գերծանրաբեռնված են կորոնահիվանդներով: Ամենամտահոգիչն այն է, որ առանց ուղեկցող հիվանդությունների երիտասարդներ կան վերակենդանացման բաժանմուքններում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Պատճառը դելտա- շտամն է: