Լրահոս
Առողջապահական
12:18
01.10.21
45

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 934, մահվան՝ 22 նոր դեպք

Img default alt hy

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 934 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262 631-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5339 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1211 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 22 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6507-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 728 է, ընդհանուր առողջացածներինը՝ 242 569, փաստացի բուժվողներինը՝ 13 512: Մեկ օրում արվել է 11 385 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 724 070 թեստավորում: