Լրահոս
Տնտեսական
17:16
07.03.22
139

Հայաստանում խմիչքների արտադրության ծավալն աճել է 26.5%–ով

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները 2022թ․ հունվարը 2021թ․ հունվարի համեմատությամբ։

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.6%–ով։
Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -0.9%–ով։
Մշակող արդյունաբերության ծավալն աճել է  25.1%–ով։

Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝

▪️Սննդամթերքի արտադրության ծավալը 17.9%-ով,
▪️Խմիչքների արտադրության ծավալը՝ 26.5%-ով,
▪️Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 1.9%-ով,
▪️Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝  82.7%-ով,
▪️Հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 32.0%-ով,
▪️Հագուստի արտադրության ծավալը՝ 8.7%-ով,
▪️Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ 46.4%-ով,
▪️Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունը՝ 87.1%-ով։

Կրճատվել է

▪️Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝  -16.9%-ով, 
▪️Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ -19.9%-ով,
▪️Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.6%-ով։