Լրահոս
Հասարակական
14:34
06.03.22
375

Հայաստանում սպասվում են տեղումներ

Img default alt hy

Հայաստանի տարածքում մարտի 6-ի և 8-ի ցերեկը առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 8-10-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:  

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մարտի 6-ի և 8-ի երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 9-11-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին, 8-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։