Լրահոս
Առողջապահական
11:30
06.03.22
250

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի

Img default alt hy

Հայաստանում մարտի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպքլ։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 341-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 3422 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 916 349 է: Վերջին մեկ օրում առողջացել է 505 պացիենտ։ Այս պահին բուժվում է 4984 պացիենտ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8536 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1626 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։