Լրահոս
Սպորտ
15:30
06.03.22
194

Հայաստանի բասկետբոլի առաջնությունը նոր առաջատար ունի

Img default alt hy

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության առաջին շրջանի ավարտից մի քանի տուր առաջ առաջատարները շարունակում են հաղթանակների շարքը, հայտնում է armsport.am-ը:

Այս մրցաշրջանի ֆավորիտներից մեկը` «Ուրարտու»-ն, մրցելով «Գյումրի»-ի հետ, կարողացավ հաղթել` առավելություն ունենալով բոլոր քառորդներում: Երևանյան թիմը գերազանցեց մրցակից «Գյումրի»-ին 128:93 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ուրարտու»-ից Խոսե Նուչանթավոնգն էր, ով հավաքեց 28 միավոր, 10 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 13 արդյունավետ փոխանցում:

Այժմ կանոնավոր առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է, երկրորդ տեղում ընթանում է «Էրեբունի»-ն, և եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ն: