Լրահոս
Միջազգային
13:58
09.03.22
3 672

Հայ սպայի սխրանքները՝ Ուկրաինայում․ ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է հրամանատար Անդրանիկ Գասպարյանին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի հերոսական դրվագ է ներկայացրել` պատմելով Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ռուսաստանցի զինվորականների կողմից ցուցաբերած քաջության ու արիության մասին։

Այսպես, առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանն իրեն վստահված միավորման հետ Խերսոնի մարզում կարողացել է գրավել գետի վրայով անցնող կամուրջը։

Երեք օրվա ընթացքում, գտնվելով գերազանցող ուժերի շրջապատման մեջ և մասսայական ավիահարվածների և հրետակոծությունների ենթարկվելով, Գասպարյանի բրիգադը թույլ չի տվել հակառակորդին ճեղքել սահմանագիծը։ Հետ է մղվել 9 գրոհ, ոչնչացվել` զրահատեխնիկայի 23 միավոր։