Լրահոս
Միջազգային
12:40
08.03.22
1 041

Հավանաբար երազում եք հերոս դառնալ, բայց․․․Յանուկովիչը դիմել է Զելենսկուն

Img default alt hy

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել երկրի գործող ղեկավար Վլադիմիր Զելենսկիին ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Յանուկովիչն ասել է, որ ուկրաինացի ժողովուրդը և Կիևի գործընկերներն Արևմուտքում երախտապարտ կլինեն նման քայլի համար։

«Ուզում եմ նախագահական և նույնիսկ մի փոքր հայրական ձևով դիմել Վլադիմիր Զելենսկիին. Վլադիմիր Ալեքսանդրովիչ, հավանաբար երազում եք իսկական հերոս դառնալ: Բայց հերոսությունը ցուցադրական չէ, հերսությունը մինչև վերջին ուկրաինացին կռվելու մեջ չէ։ Այն անձնազոհության, սեփական հպարտության ու հավակնությունների դեմ հաղթանակի մեջ է՝ հանուն մարդկանց կյանքը փրկելու»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը։