Լրահոս
Հասարակական
11:47
09.03.22
136

Հանուն առողջության․ օրենքով կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը

Img default alt hy

Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Օրինագիծը ներկայացնելիս Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է․ որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը»,- հայտարարել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ: