Լրահոս
Քաղաքական
10:57
16.12.22
82

Համբարձում Մաթևոսյանին փոխարինող չեն գտնում. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն հինգերորդ օրն է, ինչ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն մինչև այսօր նրան փոխարինող չի նշանակվել, այնինչ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար արդեն նշանակվել է Ժաննա Անդրեասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի թեկնածուի հարցում երկընտրանքի և փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ այս ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա նշանակումն ուշանում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ որոշում չունի: Այս հանգամանքն էլ իր պատճառներն ունի: 

ՔՊ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ երկընտրանքի պատճառն այն դժգոհություններն են եղել, որոնք առկա են ՔՊ վարչության անդամների կողմից Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Նա կտրվել է իրականությունից, նախկին ընկերներին վերից է նայում և, գումարած դրան, վատ կառավարիչ է: Փոխվարչապետի փնտրտուքները դեռ շարունակվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։