Լրահոս
Արցախ
23:20
14.12.22
189

Գյուղի միակ խանութը փակ է, սննդի խնդիր կա. տուն չհասած 45 արցախցի մի կերպ տեղավորվել է Լիսագորում

Տուն՝ Ստեփանակերտ, չհասած մեր 45 հայրենակիցները երրորդ գիշերն են լուսացնելու Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում:

Այստեղ գյուղի միակ խանութը փակ է: Խանութպանը մնացել է Ստեփանակերտում: Գյուղին հաց ու ջուր Գորիսից են հասցնում: