Լրահոս
Արցախ
10:56
07.03.22
274

«Գյուղացիների մոտ վախ կա, բայց խուճապ չկա». ի՞նչ իրավիճակ է Խրամորթում և Նորշենում

Img default alt hy

ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում մարտի 4-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել էին բնակիչներին՝ լքել տարածքը։ NEWS.am-ի հետ զրույցում Նորշեն համայնքի ղեկավար Գեւորգ Հարությունյանն ասել է, որ կրակոցներ հաճախ են հնչում, սակայն բարձրախոսով հորդորներն առաջին անգամ մարտի 4-ին են եղել։

«Եկել էին, մի քանի անգամ օդ կրակել, բարձրախոսը էին դրել են ու ասում՝ լքեք տարածքը, մի աշխատեք։ Հակառակորդի գործողությունները մոտ երկու ժամ տևել են։ Ռուս խաղաղապահներին ենք տեղեկացրել, որից հետո դադարեցրել են իրենց գործողությունները։ Գյուղացիների մոտ խուճապ չկա, ամեն դեպքում վախ կա, պարզապես արդեն սովորել են»,- ասել է նա։

Համայնքի ղեկավարը նշել է, որ մանկապարտեզն ու դպրոցն այս պահին էլ գործում են.

«Դպրոցը հակառակորդի դիրքի ուղղությամբ է, մեկ կիլոմետր է հեռավորությունը»։

Կրակոցներ են հնչել նաև Խրամորթ գյուղի ուղղությամբ, դրանք լռեցրել են հայ դիրքապահները:

Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասել է, որ այսօր իրավիճակը հանգիստ է։