Լրահոս
Իրավական
13:06
23.08.21
68

Գումարի դիմաց պատվաստումը հաստատող կեղծ սերտիֆիկատ է տրվել. ԱԱԾ նոր բացահայտումը

Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժը քաղաքացուց ապօրինի վարձատրություն է ստացել` նրան պատվատված լինելու կեղծ սերտիֆիկատ տրամադրելով։ 2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ու բերման ենթարկվել ԱԱԾ։

Խուզարկությամբ հայտնաբերվել է թե՛ ստացված ապօրինի վարձատրության գումարը, թե՛ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: