Լրահոս
Հայաստան
14:42
09.03.22
692

Գնում ենք խաղաղության․ իշխանական պատգամավորը անտեսու՞մ է Արցախի վերջին միջադեպերը

Img default alt hy

Արցախում միջադեպերի հարցը պետք է լուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի երկխոսությամբ։ Հրադադարի պահմպանման պատասխանատուն Ռուսաստանն է, որը զբաղված է այլ անհանգիստ վայրում, հակառակորդը գուցե հենց դրանից է օգտվում: 
 
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ իրենք գնում են խաղաղության և տեղի ունեցողը չի հակասում այդ տրամաբանությանը:

Փաստորեն խաղաղության դարաշրջանի գաղափարադիր իշխանության օրենսդիր ներկայացուցիչը միջադեպերը տրամաբանական է համարում, կամ, այլ կերպ ասած, Բաքվի գործողություններն անտեսում։