Լրահոս
Հայաստան
12:56
09.03.22
236

Գնդակոծվում է Խրամորթ գյուղը, իսկ ԱԳՆ-ն շարունակում է խաղաղության պայմանագրի արհեստական թեզի կրկնումը. Մանուկյան

Img default alt hy

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։  

Մինչև այդ, վարման կարգով ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով, տվյալ նախագծի փոխարեն Ազգային ժողովում այսօր պետք է քննարկեին այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում։

«Գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցներն արդեն երկրորդն օրն է՝ ջեռուցում չունեն, գնդակոծվում է Խրամորթ գյուղը, գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չկա, փոխարենը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնումը», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։