Լրահոս
Հայաստան
13:49
16.09.21
64

Գեղամասար համայնքի ղեկավարը հրավիրվել է ոստիկանություն

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ հրավիրվել է ոստիկանություն։ Վաղ առավոտից մոտ 3 ժամ փակ է եղել Սոթք-Վարդենիս ճանապարհը: Գյուղացիները դժգոհում են համայնքների խոշորացման որոշումից: Ըստ դրա՝ Գեղամասար համայնքը պետք է միանա Վարդենիսին:

Գյուղացիները պնդում են, որ համայնքների խոշորացման դեպքում իրենք դժվարություններ են ունենալու, մի փաստաթուղթ ստանալու համար ստիպված են լինելու Վարդենիս հասնել: Ոստիկանները նախ ժամանակ են տվել գյուղացիներին ճանապարհը ինքնակամ բացելու համար, ապա սկսել են հրելով ճանապարհից դուրս հանել մեքենաները: Գեղամասարի համայնքապետը լրագրողներին ասել է, որ իրենց համայնքի խոշորացումը քաղաքական ենթատեքստ ունի, Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը իրեն խոստացել էր ցրել համայնքը, իրեն էլ դատել: Ավելի ուշ, Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը հորդորել է գյուղացիներին բացել ճանապարհը՝ զինվորական հերթափոխը չխոչընդոտելու համար: