Լրահոս
Միջազգային
19:39
07.03.22
191

Եվրամիությունը Չինաստանին հորդորում է «ազդել» Ռուսաստանի վրա

Img default alt hy

ԵՄ-ն Չինաստանին հորդորում է ազդել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, հայտարարել է ԵՄ ԱԳՆ ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ Բրյուսելում։

«Մեր նպատակն է՝ առավելագույնս ճնշել Ռուսաստանին, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն։ Չինաստանը Ռուսաստանի վրա ազդելու ներուժ ունի, մենք ցանկանում ենք, որ Չինաստանը բանեցնի իր ազդեցությունն ու Ռուսաստանին հարկադրի հրադադար հայտարարել»,- ասել է Ստանոն։