Լրահոս
Սպորտ
19:55
17.12.22
168

Երկրպագուն աղբամանով հարվածել է դարպասապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ավստրալիայի առաջնության «Մելբուրն Սիթի»-«Մելբուռն Վիկտորի» հանդիպումը դադարեցվել է երկրպագուների և խաղացողների միջև զանգվածային ծեծկռտուքի պատճառով, «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox Sports-ը։

Երբ հաշիվը 1-0 էր հօգուտ տանտերերի՝ երկրպագուները վազեցին խաղադաշտ և նրանցից մեկն աղբամանով հարվածել է տանտերերի դարպասապահ Թոմ Գլովերին:

Դրանից հետո խաղադաշտում ֆուտբոլիստների ու երկրպագուների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է սկսվել։

Գլխավոր մրցավարը որոշել է դադարեցնել հանդիպումը։ Հանդերձարանում բժիշկները օգնել են դարպասապահին։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։