Լրահոս
Հասարակական
21:50
21.09.21
52

Երկիրը բռնին քանդին, էդ ա անկախությո՞ւնը. քաղաքացիները տոն նշելու սիրտ չունեն. տեսանյութ

Անկախության օրը կարելի էր բավարարվել ռազմական շքերթով, որը գոնե մի քիչ ուժ կտար մարդկանց, կներարկեր նոր հաղթանակների տրամադրվածություն: Հրապարակի գունագեղ տոնակատարությունը պատմության դասագրքերից մեզ հայտնի «բարոյական հաղթանակների» պես մի ինքնախաբեություն են համարում մեր համաքաղաքացիները:

Մեծ մասը որևէ բան տոնելու սիրտ չունի: Օր չի անցնում, որ Արցախի՝ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից մեկ կամ երկու զոհված տղայի մարմին չհանեն: Այսօր էլ են փրկարարները մեկ աճյուն գտել Մարտակերտի շրջանում: