Լրահոս
Հասարակական
19:17
28.02.25
248

Չեմ ներելու. երկաթներով ու քարերով հարվածում էին հայերին

 

1988-ին 26 տարեկան էր Ալվինան՝ սումգայիթյան դաժան եռօրյայի ականատեսը: Հարևանների աղեկտուր ձայներից շքամուտք դուրս եկած հայրն ընկավ ադրբեջանական կատաղած ամբոխի քարերի տակ: Նրան օգնելու համար փողոց դուրս եկած երկու եղբայրներն այդպես էլ տուն չեկան: Ժամեր անց նրանց սպանության բոթը հասավ: 37 տարի է՝ Ալվինայի համար Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված փոքրիկ հուշակոթողն է իր եղբայրների հետ զրուցելու, նրանց համար աղոթելու միակ տեղը: