Լրահոս
Հասարակական
15:45
05.03.25
1 298

Երևանում «Iveco» բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը

Img default alt hy

Այսօր՝ մարտի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 83-ամյա Միշա Դավթյանին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: